Քաղաքական

29.12.2021 16:56

«Հայաստան» խմբակցությունը «13-րդ աշխատավարձը» կուղղի բարեգործության. Ագնեսսա Խամոյան

«Հայաստան» խմբակցությունը «13-րդ աշխատավարձը» կուղղի բարեգործության. Ագնեսսա Խամոյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ բաժանված պարգեւատրումները ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կօգտագործի բարեգործական նպատակով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։

«Մեր խմբակցության պատգամավորները նույնպես ստացել են այսպես կոչված՝ 13–րդ աշխատավարձերը, որը պարգեւատրում է։ Ինչպես նախորդ անգամ, այնպես էլ հիմա «Հայաստան» խմբակցությունը պարգեւատրումները չի ծառայեցնի սեփական նպատակների համար, այլ կուղղի բարեգործության։ Նախորդ անգամ խմբակցությունը որոշել էր պարգեւատրումները տրամադրել Արցախում զինվորների համար գործող Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին, իսկ այս անգամ որոշում է կայացվել է, որ յուրաքանչյուր պատգամավոր իր հայեցողությամբ այդ գումարը կծախսի որեւէ բարեգործության համար»,–ասաց Ագնեսսա Խամոյանը։

Հիշեցնենք, որ 8-րդ գումարման պատգամավորները պարգեւատրվել էին նաեւ ամիսներ առաջ՝ անկախության 30-ամյակի առթիվ։ Բացի աշխատավարձից, պատգամավորները պատգամավորական ծախսերի համար ստանում են 250 000 դրամ, նախկինում այն կազմում էր 50 000 դրամ։ Դեռ հոկտեմբեր ամսին, «Հայաստան» խմբակցությունը դիմել էր Սահմանադրական դատարան՝ ամեն ամիս պատգամավորներին տրվող 250 000 դրամների հարցով։ Խմբակցությունը դիմումում վիճարկել էր պետական քաղաքական պաշտոնյաների` ՀՀ նախագահի, վարչապետի, փոխվարչապետերի, նախարարների, նախարարների տեղակալների, պատգամավորների պարգեւատրման համակարգը։

«Թեեւ ՍԴ–ն մերժել է մեր խմբակցության դիմումը հիմնավորելով, որ հարցը գտնվում է պետական քաղաքականության ոլորտում եւ սահմանադրականության խնդիր չի առաջացնում, այդուհանդերձ մենք շարունակելու ենք հետեւողական լինել պարգեւավճարների եւ պարգեւատրումների հարցում, իսկ թե ինչ ձեւով, հավելյալ կտեղեկացնենք»,–հավելեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։