Քաղաքական

29.12.2021 15:56

Սահմանազատման հարցով հանձնաժողովը կարող է ստեղծվել մոտ ժամանակահատվածում. ՌԴ փոխարտգործնախարար

Սահմանազատման հարցով հանձնաժողովը կարող է ստեղծվել մոտ ժամանակահատվածում. ՌԴ փոխարտգործնախարար

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովը կարող է ստեղծվել մոտ ապագայում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

Վերջինս հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայամանավորվել են երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին:

«Առաջնորդվում ենք այն հանգամանքով, որ դա տեղի կունենա առաջիկա ժամանակշրջանում: Որևէ անհաղթահարելի խոչընդոտ տվյալ պայմանավորվածության հաղթահարման ճանապարհին չենք դիտարկում»,-ասել է փոխնախարարը:

Ռուդենկոն հավելել է, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում դեռևս մայիսից տեղի ունեցող իրավիճակի սրումից հետո Ռուսաստանը հանդես է եկել միջնորդի դերում՝ իր օգնությունն առաջարկելով համապատասխան բանակցային գործընթաց սկսելու հարցում:

«Նշեմ, որ նախադեպերն անմիջական առնչություն չունեն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու հետ: Խնդիրը որպես ժառանգություն հասել է խորհրդային ժամանակներից և պայմանավորված է երկու երկրի միջև պետական սահմանի միջազգային իրավական պատշաճ ձևակերպման բացակայությամբ»,-ասել է Ռուդենկոն:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։