Լրահոս

15.07.2011 12:17


ԿԸՀ նախագահ. «2012–13թթ. մեր պետության համար շատ կարևոր իրադարձություններ են սպասվում»

ԿԸՀ նախագահ. «2012–13թթ. մեր պետության համար շատ կարևոր իրադարձություններ են սպասվում»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրված Գարեգին Ազարյանը ներկայացրել է ԿԸՀ սպասվող աշխատանքները։

Նա նշել է, որ ավելի կարևոր իրադարձություններ են սպասվում, քան ԿԸՀ–ի ձևավորումն է.

–2012–13թթ. մեզ համար և մեր պետության համար շատ կարևոր են, քանի որ այդ երկու տարիների ընթացքում կայանալու է չորս ընտրություն՝ Ազգային ժողովի, Տեղական ինքնակառավարման մարմինների,  ՀՀ նախագահի և Երևանի ավագանու ընտրությունները։

Նա ընտրությունների նախապատրաստական աշխատանքների կարևոր փուլ է համարել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումը՝ հավելելով, որ շուտով սկսվելու է ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների դիմումների ընդունումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը