Մեր միակ մտածումը պետք է լինի ոչ թե զիջումը, այլ պատերազմին պատրաստ լինելը
Մեզ անընդհատ պարտադրում են մտածել Ադրբեջանին զիջումների մասին, մոռանալով մի պարզ ճշմարտություն․ Բաքվի բռնապետը, փաստացիորեն, ցանկանում է, որպեսզի զիջվի ամբողջ Արցախը և Հայաստանի նվազագույնը մի հատվածը, իսկ այն, ինչ կմա, առնվազն լինի Ադրբեջանից և Թուրքիայից վասալական կախվածության մեջ։
Այլ խոսքերով, զիջումն, ըստ ադրբեջանաթուրքական «պատկերացումների«՝ պետք է լինի հազարամյակների խորքից եկող հայկական պետականության ծրագրի ամբողջ արդյունքի զրոյացումն, ըստ էության, և լավագույն դեպքում Հայաստանի՝ որպես քաղաքական միավորի, գոյությանը զուտ խորհրդանշական բնույթ հաղորդելը։
Ուստի մեր միակ մտածումը պետք է լինի ոչ թե զիջումը, այլ հերթական պատերազմին պատրաստ լինելը և այդ պատերազմում Ադրբեջանին կրկին ջախջախելը․ որովհետև այդ պատերազմը կարող է տեղի ունենալ անկախ մեր կամքից, անկախ մեր ցանկությունից, անկախ խաղաղ ապրելու մեր տենչից, որովհետև այստեղ Առաջավոր Ասիան է, որովհետև այստեղ ազգերի ճակատագիրը վճռում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի աստվածը։

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից