Լրահոս

15.07.2011 12:08


ՊԵԿ աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի տաքսի ծառայություն

ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հայտնաբերել են ապօրինի տաքսի ծառայություն: Այն գործել է մայրաքաղաքի Կորյունի 6 հասցեում` առանց համապատասխան պետական գրանցման: Ապօրինի ձեռնարկատիրությունը, որը, ըստ ձեռք բերված տվյալների, ծավալվել էր մայիսից, կասեցվել է: ՀՀ օրենսդրությամբ  սահմանված կարգով իրականացվում է համապատասխան ստուգում:

Գործունեության օրինականության ստուգում է կատարվում նաև Աբովյանի` Լ.Օրբելու անվան համալսարանի նկուղային տարածքում հայտնաբերված արտադրամասում, որտեղ օբսիդիանից հուշանվերներ են պատրաստվել ու վաճառվել:

Օբսիդիանից հուշանվերներ պատրաստելու գործը գրավել էր նաև մեկ այլ ապօրինի ձեռնարկատիրոջը, ով այդ գործունեությամբ զբաղվել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցում:

Դարձյալ մայրաքաղաքում` Թևոսյան փողոցում, օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների տեսադաշտում կարի արտադրամաս է հայտնվել, որը ևս, ինչպես պարզվել է, գործել է առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու: 100քմ տարածքում մարզազգեստ է արտադրվել:

Արտադրամասերի գործունեությունը դադարեցվել է: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունների հետևանքով պետությանը  հասցված վնասի չափը ճշտվում Է:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը