Աշխարհ

29.12.2021 17:58


10 տարի տևած դատական վեճերից հետո․ Առնոլդ Շվարցենեգերը պաշտոնապես ամուսնալուծվել է կնոջից

10 տարի տևած դատական վեճերից հետո․ Առնոլդ Շվարցենեգերը պաշտոնապես ամուսնալուծվել է կնոջից

Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը պաշտոնապես բաժանվել է կնոջից՝ Մարիա Շրայվերից, հայտնում է TMZ-ն։

Զույգը բաժանման մասին հայտարարել է 2011թ․-ին, երբ լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց, որ Շվարցենեգերը տան աշխատակցուհուց որդի է ունեցել։ Միայն տաս տարի անց զույգին հաջողվել է պաշտոնապես ամուսնալուծվել։

Պարբերականի տեղեկություններով՝ ամուսնալուծությունն այդքան երկար է շարունակվել մոտիվացիայի բացակայության և ունեցվածքը կիսելու վեճերի կարգավ որման պատճառով։

Առնոլդ Շվարցենեգերը հեռուստալրագրող Մարիա Շրայվերի հետ ամուսնացել է 1986թ․-ին։ Նրանք չորս երեխա ունեն։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը