ՀՊԱԿ. «ԿԸՀ նախագահի ոչլեգետիմության և ՄԻՊ ինքնաանվստահության մասին»
Հայաստանում նոր թափ են ստանում բարձրաստիճան պաշտոնյաների ընտրություններին և նշանակումներին առնչվող ապօրինությունները: Հերթը հասավ ԿԸՀ նախագահին: Այսպես, ԿԸՀ անդամների նշանակումների մասին զվարճալի պատմություններից հետո, արձանագրում ենք հետևյալ իրավական փաստը` ԿԸՀ նախագահի պաշտոնում վերընտրված Գ. Ազարյանի տվյալները չեն համապատասխանում ԸՕ 40-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ԿԸՀ անդամին ներկայացվող պահանջներին /www.pashtpan.am/, այն է՝ ԿԸՀ նախագահը լեգետիմ չէ: Այդ կապակցությամբ, նախապատրաստվում ենք դիմել Վարչական դատարան՝ Գ. Ազարյանին ԿԸՀ նախագահ ընտրելու մասին ԿԸՀ 14.07.07թ. որոշման օրինականության վիճարկման պահանջով, որի համար այսօր դիմել ենք ՄԻՊ-ին, խնդրելով տեղեկատվություն տրամադրել Գ. Ազարյանի թեկնածության մերժման հիմքերի մասին:
Միաժամանակ, ՄԻՊ-ին տեղեկացրել ենք, որ ԿԸՀ-ում ՄԻՊ բոլոր ներկայացուցիչները կողմ են քվեարկել ՄԻՊ կողմից մերժված թեկնածուին ԿԸՀ նախագահ ընտրվելուն...
...այսինքն, ՄԻՊ-ն ինքն իրեն անվստահությու՞ն է հայտնել:

Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն /ՀՊԱԿ/