Լրահոս

15.07.2011 11:00


Չելյաբինսկում ոստիկանական մահակի տեսքով երշիկ են արտադրել

Չելյաբինսկում ոստիկանական մահակի տեսքով երշիկ են արտադրել

Չելյաբինսկի մսի կոմբինատը ճանապարհային ոստիկանների մակահի տեսքով երշիկ է արտադրել։ «Lenta.ru»–ի փոխանցմամբ՝ նման անսովոր երշիկն արտադրել են ՃՈ–ի 75–ամյակի կապակցությամբ։ Իրենց հոբելյանի օրը տեղի ճանապարհային ոստիկաններն այդ երշիկը մեծածախ խմբաքանակով են ձեռք բերել։ Կոմբինատի տնօրենն ասել է, թե իրենք նման երշիկ թողարկելու մտադրություն վաղուց են ունեցել, սակայն չեն կարողացել դա կյանքի կոչել, որովհետև սև–սպիտակ շերտերով փաթեթներ չեն ունեցել։ Չնայած այս երշիկը ՃՈ աշխատակիցների շրջանում մեծ պահանջարկ ունի, սակայն սովորական գնորդները նման ապրանքին «աննորմալ» տեսքի համար կասկածամտությամբ են վերաբերվում։ Կոմբինատի տնօրենը չի բացառել նաև, որ ֆուտբոլի հաջորդ առաջնության ժամանակ գնդակի տեսքով երշիկ կարդադրեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը