Լրահոս

28.12.2021 11:45


Երևանում BMW-ն Ոստիկանության զորքերի դիմաց բախվել է պարսպին և հայտնվել ճանապարհի մեջտեղում

Երևանում BMW-ն Ոստիկանության զորքերի դիմաց բախվել է պարսպին և հայտնվել ճանապարհի մեջտեղում

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Ոստիկանության զորքերի N զորամասի քարե պարսպին և առաջ ընթանալով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում և պարզվում է վարորդի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը