Միացյալ Նահանգները ողջունում ու աջակցում է Ռուսաստանի ջանքերը ԼՂ հարցում
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամրտության կարգավորման գործում այս շաբաթ լրացուցիչ աջակցություն ստացան ԱՄՆ–ի կողմից։
Ինչպես տեղեկացնում է «United Press International»–ը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկնեց, որ ողջունում է Մեդվեդևի ջանքերը հակամարտող կողմերին մերձեցնելու և խաղաղություն պարտադրելու հարցում, այն բանից հետո, երբ Կազանում չստացվեց համաձայնագիր ստորագրել։
Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ Օբաման հեռախոսազրույց է ունեցել Մեդվեդևի հետ և իր աջակցությունն է արտահայտել ղարաբաղյան հարցի կարգավորման համար Մեդվեդևի գործադրած միջնորդական ջանքերին։
Օբաման նաև ԱՄՆ–ի աջակցությունն է խոստացել հակամարտության խաղաղ կարգավորման համար բանակցություններում շրջանակային համաձայնագրի կնքման հարցում, ինչը վերջ կդնի այս հակամարտությանը։
Հիշեցնենք, որ պաշտոնական այցով ԱՄՆ–ում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Միացյալ Նահանգների նախագահին և պետքարտուղարին ներկայացնելու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Ռուսաստանի նախագահ ԴմիտրիՄեդվեդևի ուղղած նամակը:
Միացյալ Նահանգները ողջունում ու աջակցում է Ռուսաստանի ջանքերը ԼՂ հարցում
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամրտության կարգավորման գործում այս շաբաթ լրացուցիչ աջակցություն ստացան ԱՄՆ–ի կողմից։
Ինչպես տեղեկացնում է «United Press International»–ը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկնեց, որ ողջունում է Մեդվեդևի ջանքերը հակամարտող կողմերին մերձեցնելու և խաղաղություն պարտադրելու հարցում, այն բանից հետո, երբ Կազանում չստացվեց համաձայնագիր ստորագրել։
Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ Օբաման հեռախոսազրույց է ունեցել Մեդվեդևի հետ և իր աջակցությունն է արտահայտել ղարաբաղյան հարցի կարգավորման համար Մեդվեդևի գործադրած միջնորդական ջանքերին։
Օբաման նաև ԱՄՆ–ի աջակցությունն է խոստացել հակամարտության խաղաղ կարգավորման համար բանակցություններում շրջանակային համաձայնագրի կնքման հարցում, ինչը վերջ կդնի այս հակամարտությանը։
Հիշեցնենք, որ պաշտոնական այցով ԱՄՆ–ում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Միացյալ Նահանգների նախագահին և պետքարտուղարին ներկայացնելու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղղած նամակը: