Կարծիք

28.12.2021 10:50


Ալիևի 4-րդ նախապայմանը և Փաշինյանի քայլերը

Ալիևի 4-րդ նախապայմանը և Փաշինյանի քայլերը

ՀՀ–ում սահմանադրական փոփոխությունների պահանջ հրապարակավ դրել է նաև Իլհամ Ալիևը։ Նպատակն ակնհայտորեն ՀՀ անկախության հռչակագրի հիմնական դրույթներից հրաժարվելն է։

Անկախության հռչակագիրը մեր պետության հիմքն է, Սահմանադրության հիմքն է, 88–ին սկիզբ առած Ղարաբաղյան շարժման ծնունդն է։ Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են այդ հիմքը վերացնել։ «Ժողվարչապետը» պատրաստ է դրան։

Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո հրաժարվել է հռչակագրից՝ Արցախը համարելով ադրբեջանական ու մի կողմ դնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։ Հիմա նրանից դե յուրե են հրաժարում պահանջում։ Նիկոլը կողմ է այդ նախապայմանին էլ։ Ասել է թե՝ սահմանադրական փոփոխությունը ոչ միայն աթոռը պահելու փորձ է, այլ նաև Ալիևի 4–րդ նախապայմանը (մյուս նախապայմանները Փաշինյանը բավարարել է կամ բավարարման փուլում է)։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը