Աշխարհ

28.12.2021 18:38


Հնդկաստանի կառավարությունը սառեցրել է Մայր Թերեզայի միսիոներների բարեգործական հիմնադրամի բանկային հաշիվները

Հնդկաստանի կառավարությունը սառեցրել է Մայր Թերեզայի միսիոներների բարեգործական հիմնադրամի բանկային հաշիվները

Հնդկաստանի կառավարությունը սառեցրել է Արևմտյան Բենգալիայում Մայր Թերեզայի միսիոներական բարեգործական հիմնադրամի բանկային հաշիվները՝ հանգստյան օրերին Սուրբ ծննդի տոնակատարությունների դեմ բողոքի ցույցերից հետո, հայտնում է Reuters-ը։

Հինդուների խմբերը տապալել են Սուրբ ծննդի պատարագը Հնդկաստանի որոշ հատվածներում՝ առաջիկա ամիսներին կայանալիք տեղական ընտրություններից առաջ:

Հինդուների կոշտ կազմակերպությունները բազմիցս հիմնադրամին մեղադրել են բարեգործության շղարշի ներքո դավանափոխության ծրագրեր իրականացնելու մեջ:

«Ցնցված եմ այն բանից հետո, երբ իմացա, որ Սուրբ ծննդին Մայր Թերեզայի բարեգործական միսիոներների բոլոր հաշիվները Հնդկաստանում սառեցվել են»,-Twitter-ում գրել է նահանգի գլխավոր նախարար Մամատա Բաներջին։ «Նրանց 22 000 պացիենտներն ու աշխատակիցները մնացել են առանց սննդի և դեղորայքի։ Թեև օրենքն առաջնային նշանակություն ունի, մարդասիրական ջանքերը չի կարելի սպառնալիքի տակ դնել»,-ասել է ընդդիմության առաջնորդ և կառավարության խիստ քննադատ Բաներջին:

Նոբելյան մրցանակակիր, հռոմեական կաթոլիկ միանձնուհի Մայր Թերեզան, ով մահացել է 1997 թվականին, 1950 թվականին հիմնադրել է «Գթության միսիոներները»։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Արևմտյան Բենգալիայի արևելյան նահանգում։ Կազմակերպությունում ընդգրկված են ավելի քան 3000 միանձնուհիներ ամբողջ աշխարհում, որոնք ղեկավարում են հոսփիսներ, համայնքային խոհանոցներ, դպրոցներ, բորոտների գաղութներ և որբանոցներ:

Կալկաթայի արքեպիսկոպոսական փոխանորդ Դոմինիկ Գոմեսն ասել է, որ Արևմտյան Բենգալիայում հաշիվների սառեցումը «դաժան սուրբծննդյան նվեր էր աղքատներից ամենաաղքատների համար»:

Աղբյուրը՝

Այս խորագրի վերջին նյութերը