Կարծիք

28.12.2021 08:53


Հետաքրքիր է՝ քաղհասարակության ներկայացուցիչ կոչվածները նախկինների ժամանա՞կ էին շատ փող աշխատում, թե՞ Նիկոլի

Հետաքրքիր է՝ քաղհասարակության ներկայացուցիչ կոչվածները նախկինների ժամանա՞կ էին շատ փող աշխատում, թե՞ Նիկոլի

Իշխանափոխությունից առաջ այսպես ասած քաղհասարակության ներկայացուցիչ կոչվածներ կային, որոնք իբր զբաղվում էին ժողովրդավարական արժքների տարածմամբ, մարդու իրավունքների, ազատ խոսքի պաշտպանությամբ։ Բնականաբար դա անում էին փողով, չէ, շատ փողով՝ արտասահմանից ստացված գրանտների հաշվին։

Այդ «իրավապշտպանների» գործն այնքան հաջող էր ընթանում, որ դրանցից շատերը բավականին շոշափելի նախնական կապիտալ կուտակեցին։ Այսինքն, նախկինների օրոք այսպես ասած «իրավապաշտպանությունը» կարգին փողոտ գործ էր, հայտնի «իրավապաշտպան» գրանտակերները շատ ճարպոտ կյանքով էին ապրում։ Տարօրինակ է, չէ՞, երբ իբր պայքարում ես վեհ արժեքների համար, իբր հալածվում ես, բայց բանկային հաշիվդ աճում ու աճում է։

Իշխանափոխությունից հետո, որին ակտիվ մասնակցում էին, սույն պարոնները տեղավորվեցին իշխանության համապատասխան տեղում։ Արդեն գործի բնույթը փոխեցին ու վեհ արժեքների տարածման ծխածածկույթի տակ զբաղվում էին «իշխանապաշտպանությամբ»։ Բնականաբար, սրանց բանկային հաշիվները շարունակում էին աճել, քանզի-վասնզի սույն պարոնները առանց փող անգամ բարև չեն տա։ Հիմա սրանք մեկ-մեկ ընդդիմադիր խաղեր են տալիս՝ իբր քննադատում են իշխանությանը, բայց․․․

Գրանտակերությունը փեշակ դարձրածների լոյալ ու իշխանություններին ընդդիմադիր իբր լինելու շղարշը միանգամից պատռվում է, երբ ընդդիմադիր գործիչ է ելույթ ունենում։ Մի հրահանգով իշխանության համապատասխան տեղում տեղավորված գրանտակեր պարոնները սկսում են վայնասուն բարձրացնել, իրենց ճղել, իրենց պատեպատ տալ, փռվել ասֆալտին․․․

Հետաքրքիր է՝ սրանք նախկինների ժամանա՞կ էին շատ փող աշխատում, թե՞ Նիկոլի։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը