Թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է 2010-2011թթ. մրցաշրջանի ընթացքում նվաճած Թուրքիայի գավաթից։ Ակումբը որոշել է գավաթը վերադարձնել ֆուտբոլի ֆեդերացիային։ Ակումբի ղեկավարությունը հայտարարել է, թե կսպասի, մինչև ավարտվեն ֆուտբոլային պայմանավորված հանդիպումների հետաքննությունը և դատավարությունը։ Նրանք հրաժարվում են Թուրքիայի գավաթակրի տիտղոսից, քանի դեռ իրենց ակումբի ներկայացուցիչները դատարանում չեն արդարացվել։
Տեղեկացնենք, որ հետաքննության շրջանակներում ձերբակալվել են «Բեշիքթաշ»–ի փոխնախագահ Սարդար Ադալին ու թիմի գլխավոր մարզիչ Թայֆուր Հավուտչուն։
Հիշեցնենք, որ «ֆուտբոլային ձերբակալությունները» միայն «Բեշիքթաշ»–ով չեն սահմանափակվում. 26 ղեկավար անձ, ինչպես նաև թուրքական տարբեր ակումբների ֆուտբոլիստներ նույնպես ձերբակալված են պայմանավորված խաղեր կազմակերպելու մեղադրանքով։
«Բեշիքթաշ»–ը հրաժարվել է Թուրքիայի գավաթից