Լրահոս

15.07.2011 10:14


Քադաֆին խոստացել է պայքարել մինչև արյան վերջին կաթիլը

Քադաֆին խոստացել է պայքարել մինչև արյան վերջին կաթիլը

«ԻՏԱՌ–ՏԱՍՍ» գործակալությունը հաղորդում է, որ Լիբիական Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադաֆին խոստացել է մնալ իր ժողովրդի հետ և պայքարել մինչև արյան վերջին կաթիլը։

Նրա ձայնուղերձը հեռարձակվել է Տրիպոլիի արևելյան արվարձանում, որտեղ հավաքվել էին նրա կողմնակիցները։

«Մենք այստեղ ենք և կմնանք այս հողի վրա, ես կմնամ իմ ժողովրդի հետ մինչև արյան վերջին կաթիլը»,–հայտարարել է Քադաֆին։

Նա նաև իր կողմնակիցներին կոչ է արել հարձակվել Բենգազիի վրա, որը ընդդիմության մայրաքաղաքն է համարվում։ «Կռվի ժամանակն է եկել, պատրաստ եղեք գնալ դեպի Բենգազի, Միսրաթ և Ջեբել–էլ–Գարբի»,–ասել է գնդապետը։

«Իմ ժողովուրդը ամենաուժեղն է, քանի որ պաշտպանում է իր արժանապատվությունը, իր պատիվն ու իր հողը»,–ընդգծել է Լիբիայի առաջնորդը՝ ավելացնելով, թե ՆԱՏՕ–ի զորքերը «կպարտվեն, որովհետև անարդար պատերազմ են վարում»։

Այս խորագրի վերջին նյութերը