Լրահոս

15.07.2011 10:02


Պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռ չեն արձագանքում Մեդվեդևի ուղերձին

Պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռ չեն արձագանքում Մեդվեդևի ուղերձին

Վերջին օրերին Հայաստան, Ադրբեջան և անգամ ԱՄՆ այցելեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ իր հետ տանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը։ Պաշտոնական Երևանն ու Բաքուն, սակայն, դեռ չեն շտապում պատասխանել Մեդվեդևի ուղերձին, թեև թե՛ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, և թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լավրովին խոստացել էին, որ առաջիկայում այդ պատասխանը կտան։ Մեդվեդևի ուղերձի բովանդակությունը պաշտոնապես չի հայտարարվում։ Բայց «Twitter»-ում ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական էջում Սերգեյ Լավրովը գրել էր, թե Մեդվեդևի ուղերձում ասված է. «Պայմանավորվելու ժամանակն է»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը