Աշխարհ

27.12.2021 18:41


Չինացիները նշել են տան հինգ ամենակեղտոտ տեղերը

Չինացիները նշել են տան հինգ ամենակեղտոտ տեղերը

Չինական WeChat պորտալի օգտատերերը պատմել են, թե տանը որ առարկաներն են դառնում վտանգավոր միկրոօրգանիզմների տարածողներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին։

Խոսքը առաջին հերթին սառնարանի մասին է։ Դա պայմանավորված է ցածր ջերմաստիճանով, որը նպաստում է հոգեֆիլային բակտերիաների բազմացմանը, որոնք գոյատևում են 0-45 աստիճանի պայմաններում։

«Միջին հաշվով մեկ քառակուսի սանտիմետրում կարող է լինել մինչև 11,4 միլիոն բակտերիա, ինչը շատ ավելին է, քան զուգարանակոնքի նստատեղի վրա»,-գրում են մեկնաբանները։

Շատ միկրոօրգանիզմներ վարակում են սնունդը, բայց արտաքինից դա որևէ կերպ չի երևում։ Մասնավորապես, հայտնի են սննդային թունավորումներից մահվան դեպքեր, որոնց պատճառը չի հաջողվել պարզել, հավելում են օգտատերերը։

Վարկանիշում ներառվել է նաև լվացքի մեքենան։ Այսպես, նշվում է, որ Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները փորձ են անցկացրել Պեկինում ու Շանհայում և հայտնաբերել են աղիքային ցուպիկի բակտերիաների և բորբոսի հսկայական կուտակումներ։

Օգտատերերը հիշեցրել են նաև ձմռանը օդորակիչը մաքրելու մասին։ Հակառակ դեպքում այն կկուտակի միկրոօրգանիզմներ և կարող է քթի մշտական հոսելու պատճառ դառնալ:

Չորրորդ տեղը զբաղեցրել է բաղնիքի ցնցուղը, որի ներսում ոչ միայն բորբոս է կուտակվում, այլև բազմաթիվ բակտերիաներ։

Նշվում է, որ առանց պատշաճ մաքրման միկրոբները կարող են հոսող ջրով ներթափանցել օրգանիզմ, լուծ և այլ տհաճ հետևանքներ առաջացնել։

Ցուցակը փակում է խոհանոցային օդափոխիչը, որի կեղտը տեսանելի է անզեն աչքով։

Այս խորագրի վերջին նյութերը