«Ռոյթերս» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովը կողմ է քվեարկել Հարավային Սուդանի անկախության ճանաչմանը։
Այդպիսով՝ Հարավային Սուդանը դարձավ 193-րդը ՄԱԿ–ի անդամ պետությունների շարքում։ Նրա անկախությունն արդեն ճանաչել են ԱՄՆ–ը, Ռուսաստանը, Սուդանը, որից էլ բաժանվեց Հարավային Սուդանը հանրաքվեի միջոցով։ Այն ժամանակ քվեարկողների շուրջ 98%–ը կողմ արտահայտվեց, որ Սուդանի հարավային մասը դառնա անկախ պետություն։
Հարավային Սուդանը ստեղծվեց Սուդանում 21-ամյա քաղաքացիական պատերազմի գնով։ Այսօր այս պետությունն ունի իր դրոշը, հիմնը, անկախության բնորոշ այլ հատկանիշներ։ Երկրի մայրաքաղաքը Ջուբան է։
Հարավային Սուդանն այլևս ՄԱԿ–ի անդամ է