Թելադրում է հաղթողը, իսկ ավելի հստակ՝ պատմություն գրում են հաղթողները
Թելադրում է հաղթողը, իսկ ավելի հստակ՝ պատմություն գրում են հաղթողները։ Եվ խայտառակությունն այն է, որ մեր պատմությունը փորձում է գրել պարտության և ազգային ամոթի սիմվոլը, ավելին՝ թշնամու առաջ ծնկի իջածի իր դիրքերից շարունակում է իր «հաղթարշավը» մեր պետականության և ազգայինի դեմ:
Եվ սա մեր բոլորիս մեղքն է, սա մեր Հայրենիքի լինել չլինելու կռիվն է, իսկ մենք՝ ազգովի հապաղում ենք։ Վերից վար, քաղաքականից մինչև ապաքաղաքական...Պարտության կնքահոր ձեռամբ մեզ ջրի բերանն ընկած տաշեղ են դարձրել ու ափեափ են զարկում։
Իսկ կարծում եք ու՞մ կամ ինչի՞ն էր ուղղված անհայրենիք քաղաքական վաճառականի վերջին հարցազրույցը: Այդ հարցազրույցով նա համապարփակ մեսիջ ուղղեց իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջը, ցուցադրելով իր նկատմամաբ մեր հասարակության հանդուրժողականությունը և քաղաքականության դաշտի հարմարվողականությունը։
Եվ ի՞նչ է սա, եթե ոչ աղետ: Աղետ՝ բարոյական, հասարակական և նաև Հայրենիքի նկատմամբ անտարբերության։

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից