Լիբիայի արևելքում վերսկսվել են մարտերը Քադաֆիի զորքերի և ապստամբների միջև
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի և իր հակառակորդների միջև ռազմական գործողությունները վերսկսվել են երկրի արևելքում գտնվող Մարսա–էլ–Բրեգա քաղաքի շրջանում։ Դրանց հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել 5 մարդ։ Այս մասին տեղեկացրել է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ հղում անելով հարևան քաղաքի հիվանդանոցի բժիշկ Ադջաբիա Մոհամեդ Աբդել Քարիմին։
–Ներկայումս այդ շրջանում զորքեր են տեղափոխվում»,–ասել է բժիշկը։
Ապստամբների ամենաքիչը մեկ զորամիավորում շարժվել է Քադաֆիի զորքերի վերահսկողության տակ գտնվող Մարսա–էլ–Բրեգա քաղաք։
Ինչպես գրում է գործակալությունը, վերջին ժամանակներում մարտերը հիմնականում ընթանում են Լիբիայի արևմուտքում, և արևելյան շրջաններում բախումները եզակի են։
Լիբիայում անկարգություններն սկսվել են փետրվարի 15–ից, երբ բողոքողների ցույցերն աստիճանաբար վերածվեցին զինված հակամարտության կառավարական զորքերի ու ապստամբների միջև, որոնք պահանջում են երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի հրաժարականը։