Լրահոս

14.07.2011 17:26


Կմեծանա զորակոչի արդյունավետությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը թելադրված է զորակոչային և պահեստազորային համակարգի կատարելագործման նկատառումով և այն զինված ուժերում իրականացվող պաշտպանական բարեփոխմանը համապատասխան կարգավորելու անհրաժեշտությամբ։

Գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը, ըստ հեղինակների, պայմանավորված է ՀՀ աշխատանքային օրենսդրությունը «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի» 7-րդ հոդվածին և մի շարք այլ դրույթների և «Նվազագույն տարիքի մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ Օրինագծի վերաբերյալ կառավարությունն արել է մի շարք առաջարկություններ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծն ամբողջությամբ։ Նշված նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։ Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ նախագահի 2007 թ. հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագրում լրացում կատարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու` ՀՀ 2010 թ. դեկտեմբերի 22-ի N ՀՕ-28-Ն օրենքի ընդունմամբ, որով հստակեցվել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կարգավիճակը։

Այս խորագրի վերջին նյութերը