Լրահոս

14.07.2011 17:32


Սարկոզին կողմ է, որ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներն ուժեղացվեն

Սարկոզին կողմ է, որ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներն ուժեղացվեն

«ՌԻԱ նովոստի»–ն գրում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին չի զղջում, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը որոշում չի ընդունել Սիրիայի հակամարտություն ներխուժելու համար, սակայն գտնում է, որ պետք է ուժեղացնել պատժամիջոցները տիրող վարչակարգի դեմ։

«Սիրիայում նախագահի վերաբերմունքը կատարալապես անթույլատրելի է։ Ինչքան ես գիտեմ, Սիրիա ներխուժելու մասին որոշում ՄԱԿ–ում չկա»,–ասել է Սարկոզին։ Հարցին, թե նա չի՞ զղջում դրա համար, նախագահը բացասական պատասխան է տվել։

Կարծում եմ՝ պետք է խստացնել պատժամիջոցները իր բնակչության հանդեպ ամենադաժան միջոցները կիրառող վարչակարգի նկատմամբ։ Տիրակալներից ո՛չ ոք, որտեղ էլ լինի, չի՛ կարող անպատիժ մնալ,–հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Ի նշան Սիրիայում շարունակվող բռնությունների ու ճնշումների դատապարտման՝ ԵՄ–ն այդ երկիր զենք և ոստիկանական տեխնիկա մատակարարելու արգելք է դրել, ինչպես նաև արգելել է սիրիական բարձրագույն ղեկավարության անդամներին՝ երկրի նախագահ Բաշար Ասադի գլխավորությամբ, մուտք գործել ԵՄ տարածք, ու սառեցրել է Եվրոպայի նրանց ֆինանսական ակտիվները։

Այս խորագրի վերջին նյութերը