Լրահոս

25.12.2021 12:26


Իրանն ու Ադրբեջանն ուրվագծել են ճանապարհային քարտեզ՝ կապերն էլ ավելի ամրապնդելու համար. Ամիր-Աբդոլլահիյան

Իրանն ու Ադրբեջանն ուրվագծել են ճանապարհային քարտեզ՝ կապերն էլ ավելի ամրապնդելու համար. Ամիր-Աբդոլլահիյան

Իրանն ու Ադրբեջանն ուրվագծել են ճանապարհային քարտեզ՝ կապերն էլ ավելի ամրապնդելու համար։ Այս մասին Twitter-ում գրել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիյանը։

«Բաքու կատարած մեր պաշտոնական այցի ընթացքում մենք պայմանավորվեցինք բացել նոր գլուխ»,-Բաքու կատարած այցից հետո գրել է նա։

Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ խորհրդարանի խոսնակի հետ «ուրվագծել են կապերի հետագա ամրապնդման համար ճանապարհային քարտեզը»։

«Մենք շարունակում ենք առաջնահերթություն տալ մեր հարեւաններին»,-եզրափակել է նա:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը