Քաղաքական

24.12.2021 19:30

Դավիթ Տոնյանը կմնա կալանքի տակ, պաշտպանները կբողաքարկեն Վերաքննիչի որոշումը

Դավիթ Տոնյանը կմնա կալանքի տակ, պաշտպանները կբողաքարկեն Վերաքննիչի որոշումը

Վերաքննիչ դատարանը մերժել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին խափանման միջոցը՝ կալանքը վերացնելու հարցով պաշտպանական կողմի բողոքը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

Պաշտպանը մանրամասնեց, որ բողոքը մակագրված է եղել դատավոր Տիգրան Սիմոնյանին։

«Գրավոր որոշումը չեմ ստացել, չեմ կարող մանրամասնել, թե ինչ հիմնավորում է ներկայացվել Դավիթ Տոնյանին կալանքի տակ պահել շարունակելու համար։ Որոշումը տրամաբանական չի կարող լինել, ոչ կարող են իրավաբանորեն հիմքեր ներկայացված լինել։ Չկա հիմնավոր պատճառ՝ Դավիթ Տոնյանին կալանքի տակ պահելու համար»,-ասաց նա։

Անդրադառնալով հարցին՝ իսկ Դավիթ Տոնյանը չէ՞ր կարող ազդեցություն գործել գործով անցնող ՊՆ ներկա և նախկին աշխատակիցների վրա, պաշտպանն ասաց, որ այդպիսի ռիսկ չկար և չի կարող լինել։

«Եթե անգամ ընդունենք, որ առկա էր, վերացված է․ հիշեցնեմ՝ նախաքննությունը ավարտվել է։ Դավիթ Տոնոյանի կողմից ազդեցություն կատարելու որևէ փորձ չի էլ եղել»,-ասաց նա։

Պաշտպանը եզրափակեց, որ դատարանի որոշումը ստանալուց հետո սահմանված ժամկետներում բողոքարկելու են։

Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), ըստ ԱԱԾ հաղորդագրության, կասկածվում են ավելի քան 2,2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ կատարելու համար: Դավիթ Տոնյանը մեղադրանքը չի ընդունում։

Տոնոյանն անազատության մեջ է սեպտեմբերի 30-ից։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։