«Խնդիրներ կան Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է». Պեսկովը պատասխանել է Չավուշօղլուի հայտարարությանը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն առ այն, որ Անկարան չի կարող մի կողմ քաշվել Ուկրաինային առնչվող հարցերում:
«Խնդիրները Մոսկվայի և Կիևի միջև չեն: Խնդիրներ կան Ամերիկայի և Ռուսաստանի միջև: Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի: Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է»,-Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք դաշինքում Թուրքիայի դրական դերը ՌԴ-ի համար:
«ՆԱՏՕ-ի երկրները տարբեր դիրքորոշումներ ունեն: Կան երկրներ, որոնք ծայրահեղ դիրքորոշումներ են զբաղեցնում, որոնք բարեկամական չեն մեզ համար»,-հավելել է Պեսկովը:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան չի արհամարհի իր սկզբունքները և սերտ հարաբերություններն Ուկրաինայի հետ՝ Ռուսաստանի հետ լայն հարաբերությունների պատճառով:

Աղբյուրը` tert.am