Լրահոս

14.07.2011 16:18


Ռուսաստանում դարպասապահը մահացել է ֆուտբոլային խաղի ժամանակ ստացած վնասվածքից

Ռուսաստանում դարպասապահը մահացել է ֆուտբոլային խաղի ժամանակ ստացած վնասվածքից

«Gazeta.ru»–ն հայտնում է, որ Կրասնոյարսկ քաղաքում մահացել է «Ատոմ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Անդրեյ Պաշչենկոն խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով։

Հուլիսի 6–ին Կրասնոյարսկի առաջնության շրջանակներում «Տոտեմ» և «Ատոմ» ակումբների հանդիպման ժամանակ խաղի 29–րդ րոպեին հակառակորդ թիմի խաղացող Իվան Ագարկովի հետ բախման հետևանքով «Ատոմ» ակումբի դարպասապահը գլխի լուրջ վնասվածք է ստացել։ Դրանից հետո հանդիպումը դադարեցվել է, ու ֆուտբոլիստը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկներն ախտորոշել են գլխի կոտրվածք և դիմել վիրահատության։

Ամբողջ նախորդ շաբաթ 35–ամյա ֆուտբոլիստը գտնվել է կրիտիկական վիճակում։ Հեմատոմայի (արյան կուտակում) հեռացումից հետո դարպասապահի վիճակը կտրուկ վատացել է։ Բժիշկները շաբաթվա ընթացքում պայքարել են մարզիկի կյանքի համար, բայց նրանց այդպես էլ չի հաջովել դուրս բերել նրան մահաքնից (կոմա)։

Այս խորագրի վերջին նյութերը