Լավրով. «Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների տեսակետները Լիբիայի հարցում ամբողջովին չեն համընկնում»
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ–ում մեկնաբանել է Լիբիայի հարցով Մոսկվայի դիրքորոշումը։
«Սա այն դեպքն է, երբ ՌԴ ու ԱՄՆ դիրքորոշումներն ամբողջովին չեն համընկնում։ Առաջին հերթին խոսքը ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի որոշումների կատարման մասին է, չնայած պետք է նշեմ, որ այս հարցում մենք ԱՄՆ–ի հետ ավելի քիչ տարաձայնություններ ունենք, քան մի շարք եվրոպական երկրների հետ։ Այնուամենայնիվ, մենք միասնական ենք անհապաղ քաղաքական գործընթաց սկսելու անհրաժեշտության հարցում», –հայտարարել է Սերգեյ Լավրովը։
«Հուսով եմ, որ խնդրի լուծման համար գործադրվող ջանքերը բոլորիս կողմից կհանգեցնեն ռազմական գործողությունների դադարեցման և բանակցությունների մեկնարկին։ Այս հարցը, ինչպես նաև այսօրվա աշխարհում ցանկացած այլ խնդիր, ուրիշ լուծում չի կարող ունենալ»,– ասել է ՌԴ արտգործնախարարը։