Այսօր ԿԸՀ նոր կազմով տեղի ունեցած առաջին նիստից հետո ԿԸՀ նորընտիր նախագահ Գարեգին Ազարյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ներկայացնում ենք այն հատվածաբար
–Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնել են, որ Դուք ՄԻՊ–ի կողմից ԿԸՀ անդամների ընտրության մրցույթին մասնակցել եք, այնինչ Դուք պնդում էիք, որ մրցույթին չեք մասնակցել, ինքնաբացարկ եք հայտնել։ Ինչպե՞ս դա կմեկնաբանեք։
–Ես խնդրում եմ՝ այն բոլոր խոսակցությունները, որոնք կան ԿԸՀ անդամների նշանակման շուրջ, թողնել և հետևել ԿԸՀ աշխատանքներին։ Թե ով ինչ կհայտարարի, հիմա ինձ՝ որպես ԿԸՀ նորընտիր նախահագահի, շատ քիչ է հետաքրքրում։
–Բայց այսպես էլ ստավում է, որ որևէ մեկը սուտ է խոսում։ Չպարզե՞նք՝ ով է ստախոսը։
–Դիմե՛ք մարդու իրավունքների պաշտպանին, ինչո՞ւ եք ինձ դիմում։
–Պարո՛ն Ազարյան, ՄԻՊ հանձնաժողովի անդամները հարցազրույցի ժամանակ Ձեզ հարցեր տվե՞լ են։
–Հանձնաժողովի անդամներն ինձ հարցեր տվել են, իհա՛րկե։
–Այսինքն, Դուք դրանից հետո դուրս եք եկել և ինքնաբացա՞րկ եք հայտարարել։
–Թե դրանից հետո, 5 րոպե հետո, թե մեկ օր հետո, թո՛ւյլ տվեք՝ չասեմ։ Այդ տվյալները կարող եք ստանալ մարդու իրավունքների պաշտպանից։
–ՄԻՊ գրասենյակից ասում են, որ Դուք մասնակցել եք մրցույթին, բայց չեք ընտրվել։
–Ես ասել եմ այն, ինչ որ ասել եմ։
–Պարո՛ն Ազարյան, Դուք ուրա՞խ եք, թեև այսքան քաշքշուկից հետո դարձաք ԿԸՀ նախագահ։
–Ես չեմ կարծում, որ եղել է քաշքշուկ, որի արդյունքում ես դարձել եմԿԸՀ նախագահ։ Կարծում եմ՝ շատ բնական է, որ երբ հանձնաժողովը նոր Ընտրական օրենսգրքով արդեն պիտի կազմավորվեր, անպայման այնտեղ ընդգրկված լինեին նախկին անդամներ, հատկապես այն անդամները, որոնք գործուն մասնակցոթյուն են ունեցել այս նոր Ընտրական օրենսգրքի նախագծի մշակմանը։ Կարծում եմ, որ շատ ավելի աշխատունակ հանձնաժողով կունենային, եթե առնվազն 2 անդամ ընդգրկված լիներ նախկին կազմից։ Հիմա այդ ամբողջ ծանրությունը կմնա այն անդամի վրա, ով մասնակցել է այս մշակմանը և ստիպված է իր աշխատանքով ապացուցել, որ այն, ինչ գրված է այս նոր Ընտրական օրենսգրքում, գրված է հանուն ՀՀ–ի և ժողովրդավարության։ Ես պատասխանատու մարդ եմ և պարտավոր եմ նաև ներգրավված լինել ա՛յն աշխատանքում, որի հիմքը դրվել է այս նոր օրենսգրքով, որի աշխատանքներին նաև մասնակցել եմ։ Ես պատասխանատվությունից և աշխատանքի ծանրաբեռնվածությունից չվախեցող ԿԸՀ անդամ եմ։
–Իսկ ինչո՞ւ չէիք ուզում ՄԻՊ–ի միջոցով առաջադրվել ԿԸՀ անդամ։ Ինչո՞ւ հենց վճռաբեկ դատարանի։ ՄԻ պաշտպան կարեն Անդրեասյանի հետ անձնական խնդիրնե՞ր ունեք։
–Իհա՛րկե ոչ։ Դուք կարծում եք, որ ԿԸՀ անդամ նշանակվելուց նշանակություն ունեն անձնական խնդիրնե՞րը։
–Այդ դեպքում ի՞նչն է պատճառը։
–Ես դրա մասին արդեն ասել եմ և նորից չեմ ուզում ասել։
Գարեգին Ազարյան
Այսօր ԿԸՀ նոր կազմով տեղի ունեցած առաջին նիստից հետո ԿԸՀ նորընտիր նախագահ Գարեգին Ազարյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ներկայացնում ենք այն հատվածաբար
–Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնել են, որ Դուք ՄԻՊ–ի կողմից ԿԸՀ անդամների ընտրության մրցույթին մասնակցել եք, այնինչ Դուք պնդում էիք, որ մրցույթին չեք մասնակցել, ինքնաբացարկ եք հայտնել։ Ինչպե՞ս դա կմեկնաբանեք։
–Ես խնդրում եմ՝ այն բոլոր խոսակցությունները, որոնք կան ԿԸՀ անդամների նշանակման շուրջ, թողնել և հետևել ԿԸՀ աշխատանքներին։ Թե ով ինչ կհայտարարի, հիմա ինձ՝ որպես ԿԸՀ նորընտիր նախահագահի, շատ քիչ է հետաքրքրում։
–Բայց այսպես էլ ստավում է, որ որևէ մեկը սուտ է խոսում։ Չպարզե՞նք՝ ով է ստախոսը։
–Դիմե՛ք մարդու իրավունքների պաշտպանին, ինչո՞ւ եք ինձ դիմում։
–Պարո՛ն Ազարյան, ՄԻՊ հանձնաժողովի անդամները հարցազրույցի ժամանակ Ձեզ հարցեր տվե՞լ են։
–Հանձնաժողովի անդամներն ինձ հարցեր տվել են, իհա՛րկե։
–Այսինքն, Դուք դրանից հետո դուրս եք եկել և ինքնաբացա՞րկ եք հայտարարել։
–Թե դրանից հետո, 5 րոպե հետո, թե մեկ օր հետո, թո՛ւյլ տվեք՝ չասեմ։ Այդ տվյալները կարող եք ստանալ մարդու իրավունքների պաշտպանից։
–ՄԻՊ գրասենյակից ասում են, որ Դուք մասնակցել եք մրցույթին, բայց չեք ընտրվել։
–Ես ասել եմ այն, ինչ որ ասել եմ։
–Պարո՛ն Ազարյան, Դուք ուրա՞խ եք, թեև այսքան քաշքշուկից հետո դարձաք ԿԸՀ նախագահ։
–Ես չեմ կարծում, որ եղել է քաշքշուկ, որի արդյունքում ես դարձել եմ ԿԸՀ նախագահ։ Կարծում եմ՝ շատ բնական է, որ երբ հանձնաժողովը նոր Ընտրական օրենսգրքով արդեն պիտի կազմավորվեր, անպայման այնտեղ ընդգրկված լինեին նախկին անդամներ, հատկապես այն անդամները, որոնք գործուն մասնակցոթյուն են ունեցել այս նոր Ընտրական օրենսգրքի նախագծի մշակմանը։ Կարծում եմ, որ շատ ավելի աշխատունակ հանձնաժողով կունենային, եթե առնվազն 2 անդամ ընդգրկված լիներ նախկին կազմից։ Հիմա այդ ամբողջ ծանրությունը կմնա այն անդամի վրա, ով մասնակցել է այս մշակմանը և ստիպված է իր աշխատանքով ապացուցել, որ այն, ինչ գրված է այս նոր Ընտրական օրենսգրքում, գրված է հանուն ՀՀ–ի և ժողովրդավարության։ Ես պատասխանատու մարդ եմ և պարտավոր եմ նաև ներգրավված լինել ա՛յն աշխատանքում, որի հիմքը դրվել է այս նոր օրենսգրքով, որի աշխատանքներին նաև մասնակցել եմ։ Ես պատասխանատվությունից և աշխատանքի ծանրաբեռնվածությունից չվախեցող ԿԸՀ անդամ եմ։
–Իսկ ինչո՞ւ չէիք ուզում ՄԻՊ–ի միջոցով առաջադրվել ԿԸՀ անդամ։ Ինչո՞ւ հենց վճռաբեկ դատարանի։ ՄԻ պաշտպան կարեն Անդրեասյանի հետ անձնական խնդիրնե՞ր ունեք։
–Իհա՛րկե ոչ։ Դուք կարծում եք, որ ԿԸՀ անդամ նշանակվելուց նշանակություն ունեն անձնական խնդիրնե՞րը։
–Այդ դեպքում ի՞նչն է պատճառը։
–Ես դրա մասին արդեն ասել եմ և նորից չեմ ուզում ասել։
–Պարո՛ն Ազարյան, չունե՞ք անփոխարինելիության զգացողություն։
–Ո՛չ, չունեմ։ Նման զգացողություն չունեմ։ Դա նշանակում է, որ փոխարինելի եմ։
–Ապագա ընտրությունների՞ց ինչ հույսեր ունեք։
–Ապագա ընտրությունները կլինեն, այդ ժամանակ կխոսենք։ Եկեք ենթադրություններ չանենք։
Ճեպազրույցը ներկայացրեց Արեգնազ Մանուկյանը