Աշխարհ

23.12.2021 17:51


Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային․ պատճառը Վալերի Պեկրեսի այցն է Արցախ

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային․ պատճառը Վալերի Պեկրեսի այցն է Արցախ

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային՝ որպես պատճառ նշելով Իլ դը Ֆրանս շրջանի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի այցը Արցախ. այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարարությունը՝ այցը որակելով «անօրինական»։

Վալերի Պեկրեսի կողմից Արցախ այցելելու առնչությամբ Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳ նախարարություն, որտեղ էլ նրան հանձնել են բողոքի նոտան։

Այս խորագրի վերջին նյութերը