Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը նշել է, որ շոգն ազդում է ոչ միայն մարդկանց, այլ նաև քաղաքական դաշտի վրա, չնայած վերջին շաբաթները որոշակի ինտրիգ են մտցրել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական դաշտում:
–Պաշտոնյաներինփորձումենհամոզել, որհամարյատնտեսականհրաշքէմեզանումտեղիունենում. նշվել էտնտեսականաճ, երկիրըզարգանումէևայլն: Մեկէլ հանկարծ ամպրոպ պայթեց պարզերկնքում՝ «Ֆորբս»–իգնահատականը: Մարդկայնորեն ասեմ, որ դա տխուր երևույթ էր: Ես չեմ մտածում, որ Հայաստանն աշխարհում ամենավատ երկիրն է. ես այդ աստիճան մեծամիտ չեմ, բայց, իհարկե, ամենավատերի շարքում գտնվելը շատ տհաճ երևույթ է,–ասել է նա:
Ըստ Բագրատ Ասատրյանի՝ նման տեղեկատվության հիման վրա պոտենցիալ ներդրողները եզրակացություններ են անելու, և վաղը, մյուս օրն իրենց հարաբերությունները կառուցելու են հենց ա՛յդ տիպի միջազգային հաստատությունների տվյալների, գնահատականների վրա:
–Հայաստանի տնտեսական հարաբերությունների ծավալները մեծ չեն։ Այստեղ աշխատում է մի այլ գործոն՝ այն երևույթը, որ տարիներ շարունակ նկատվում է ու վերջին շրջանում ուժգնացել է՝ արտագաղթը: Ըստ էության՝ այս բոլոր տարիների ընթացքում Հայաստանը մեկ ապրանքատեսակ էր արտահանում, որը ցուցանիշով և ծավալների իմաստով առաջ էր: Դա աշխատուժի արտահանումն է: Եթե տնտեսագիտական տեսանկյունից մոտենանք, ապա այն հատուցումը, որ մենք որակյալ աշխատուժի համար ենք ստանում այդ երկրներից, որի 80 տոկոսը Ռուսաստանն է, անգամ համադրելի չէ այն ծախսերի հետ, որոնք մեր հասարակությունը, մեր պետությունը ծախսում է աշխատուժ պատրաստելու համար,–ասել է նա:
Ըստ Բագրատ Ասատրյանի՝ փաստըմնումէփաստ, որմերտնտեսականզարգացումներիհամարառաջիկայումևսորոշիչէլինելուՌուսաստանիտնտեսականվիճակը, ևդրանովպայմանավորված՝մերհայրենակիցներիայնտեղիակտիվությունն ուդրամայինփոխանցումներըՀՀ:
–Տնտեսական աճը տարեսկզբից տպավորիչ չէ: Այս աճի տեմպերով մենք դեռ երկար ժամանակ նախաճգնաժամային մակարդակի չենք հասնելու: Բայց այստեղ մի գործոն էլ կա, որի մասին բոլորս ենք մտահոգված՝ գնաճը: Արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանը արձանագրում է բարձր գնաճ: Այստարիտարեսկզբիցպաշտոնյաներնինչ-որխոստումներենտալիս: Ես ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ նախագահը հայտարարեց, որ գները պետք է վերադարձնել հասարակության ու բնակչության համար ընկալելի մակարդակների, ինչը շատ հեռու է իրականությունից: Տարեսկզբից գնաճը շարունակում է բարձր մնալ. արդեն ամփոփված է տարվա առաջին կիսամյակը,–ասել է նա:
Կանխատեսուներ անելով 2011թ. երկրոդ կիսամյակի տնտեսական ցուցանիշների վերաբերյալ՝ Բագրատ Ասատրյանը նշել է, որ գնաճը կկազմի 8–9%, իսկ տնտեսական աճը չի գերազանցի 4–4,5%–ը։
Բագրատ Ասատրյան. «Գնաճը տարեվերջին կկազմի 8–9%»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը նշել է, որ շոգն ազդում է ոչ միայն մարդկանց, այլ նաև քաղաքական դաշտի վրա, չնայած վերջին շաբաթները որոշակի ինտրիգ են մտցրել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական դաշտում:
–Պաշտոնյաներին փորձում են համոզել, որ համարյա տնտեսական հրաշք է մեզանում տեղի ունենում. նշվել է տնտեսական աճ, երկիրը զարգանում է և այլն: Մեկ էլ հանկարծ ամպրոպ պայթեց պարզ երկնքում՝ «Ֆորբս»–ի գնահատականը: Մարդկայնորեն ասեմ, որ դա տխուր երևույթ էր: Ես չեմ մտածում, որ Հայաստանն աշխարհում ամենավատ երկիրն է. ես այդ աստիճան մեծամիտ չեմ, բայց, իհարկե, ամենավատերի շարքում գտնվելը շատ տհաճ երևույթ է,–ասել է նա:
Ըստ Բագրատ Ասատրյանի՝ նման տեղեկատվության հիման վրա պոտենցիալ ներդրողները եզրակացություններ են անելու, և վաղը, մյուս օրն իրենց հարաբերությունները կառուցելու են հենց ա՛յդ տիպի միջազգային հաստատությունների տվյալների, գնահատականների վրա:
–Հայաստանի տնտեսական հարաբերությունների ծավալները մեծ չեն։ Այստեղ աշխատում է մի այլ գործոն՝ այն երևույթը, որ տարիներ շարունակ նկատվում է ու վերջին շրջանում ուժգնացել է՝ արտագաղթը: Ըստ էության՝ այս բոլոր տարիների ընթացքում Հայաստանը մեկ ապրանքատեսակ էր արտահանում, որը ցուցանիշով և ծավալների իմաստով առաջ էր: Դա աշխատուժի արտահանումն է: Եթե տնտեսագիտական տեսանկյունից մոտենանք, ապա այն հատուցումը, որ մենք որակյալ աշխատուժի համար ենք ստանում այդ երկրներից, որի 80 տոկոսը Ռուսաստանն է, անգամ համադրելի չէ այն ծախսերի հետ, որոնք մեր հասարակությունը, մեր պետությունը ծախսում է աշխատուժ պատրաստելու համար,–ասել է նա:
Ըստ Բագրատ Ասատրյանի՝ փաստը մնում է փաստ, որ մեր տնտեսական զարգացումների համար առաջիկայում ևս որոշիչ է լինելու Ռուսաստանի տնտեսական վիճակը, և դրանով պայմանավորված՝ մեր հայրենակիցների այնտեղի ակտիվությունն ու դրամային փոխանցումները ՀՀ:
–Տնտեսական աճը տարեսկզբից տպավորիչ չէ: Այս աճի տեմպերով մենք դեռ երկար ժամանակ նախաճգնաժամային մակարդակի չենք հասնելու: Բայց այստեղ մի գործոն էլ կա, որի մասին բոլորս ենք մտահոգված՝ գնաճը: Արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանը արձանագրում է բարձր գնաճ: Այս տարի տարեսկզբից պաշտոնյաներն ինչ-որ խոստումներ են տալիս: Ես ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ նախագահը հայտարարեց, որ գները պետք է վերադարձնել հասարակության ու բնակչության համար ընկալելի մակարդակների, ինչը շատ հեռու է իրականությունից: Տարեսկզբից գնաճը շարունակում է բարձր մնալ. արդեն ամփոփված է տարվա առաջին կիսամյակը,–ասել է նա:
Կանխատեսուներ անելով 2011թ. երկրոդ կիսամյակի տնտեսական ցուցանիշների վերաբերյալ՝ Բագրատ Ասատրյանը նշել է, որ գնաճը կկազմի 8–9%, իսկ տնտեսական աճը չի գերազանցի 4–4,5%–ը։
7or.am