Իսրայելի ափերի մոտ վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի Հիսուսին հովվի կերպարով պատկերող մատանի է հայտնաբերվել
Իսրայելի ափերի մոտ այլ արտեֆակտների հետ մեկտեղ վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի Հիսուսին հովվի կերպարով պատկերող մատանի է հայտնաբերվել։
Կանաչ թանկարժեք քարով ոսկե մատանին, որի վրա փորագրված է տղայի պատկեր, ով խոյ կամ ոչխար է տանում իր ուսերին, հարյուրավոր արծաթե և բրոնզե մետաղադրամների հետ միասին գտնվել է Միջերկրական ծովի հատակին, Կեսարիայի հնագույն նավահանգստի մոտ, հայտնում է Իսրայելի հնությունների վարչությունը։
Հնագետներից մեկն ասել է, որ բարի հովիվը արևելքի քրիստոնեական համայնքի կողմից օգտագործվող ամենավաղ խորհրդանիշներից մեկն է եղել՝ հավելելով, որ մատանին թվագրվում է մոտավորապես երրորդ դարի կեսերին:
Հովհաննեսի Նոր կտակարանում Հիսուսն իրեն անվանում է Բարի հովիվ, ով կպաշտպանի իր հավատարիմ հետևորդների հոտը:
Իսրայելի հնությունների վարչությունը հայտարարել է, որ գտածոների թվում են հռոմեական դարաշրջանի արձանիկներ և աստվածաշնչյան քնարի պատկերով մատանի: Դրանք հայտնաբերվել են 6-17-րդ դարերի երկու նավերում, որոնք հավանաբար խորտակվել են փոթորկի ժամանակ, երբ խարիսխ են գցած եղել:

Աղբյուրը՝ news.am