Մի՞թե մենք ենք հասել ԱՄՆ-ի սահմաններին. Պուտինը հարցրել է՝ ինչպես կարձագանքեն ամերիկացիները, եթե ռուսներն իրենց հրթիռները տեղադրեն ԱՄՆ-ի՝ Կանադայի և Մեքսիկայի հետ սահմաններին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր 17-րդ ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Արևմուտքին ներկայացրած անվտանգության երաշխիքներին և դրանցից Մոսկվայի ակնկալիքներին, նշել է, որ ռուսական կողմը հստակ հասկացրել է՝ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը դեպի Արևելք անընդունելի է:
«Հարցն անվտանգությունը չէ, դրա ապահովումը։ Կարևորը բանակցությունների ընթացքը չէ, կարևոր է արդյունքը։ «Ոչ մի թիզ դեպի Արևելք»,-ասում էին մեզ 90-ականներին։ Եվ ի՞նչ: Խաբեցին, աներեսաբար խաբեցին: ՆԱՏՕ-ի ընդլայնման հինգ ալիք, և այժմ համակարգեր են հայտնվում Ռումինիայում և Լեհաստանում: Մի՞թե մենք ենք հասել ԱՄՆ-ի սահմաններին։ Նրանք են եկել մեզ մոտ: Հիմա էլ ասում են, որ Ուկրաինան երկկողմ հիմունքով ՆԱՏՕ-ի հետ է լինելու։ Իսկ դուք ինձնից երաշխիքներ եք պահանջում։ Դո՛ւք պետք է երաշխիքներ տաք, դո՛ւք: Եվ անհապաղ, հենց հիմա, այլ ոչ թե դրա մասին խոսելով տասնամյակներ շարունակ»,-հայտարարել է Պուտինը:
ՌԴ ղեկավարը նաև հռետորական հարց է հնչեցրել, թե ինչպես կարձագանքեն ամերիկացիները, եթե ռուսներն իրենց հրթիռները տեղադրեն Կանադայի և ԱՄՆ-ի կամ Մեքսիկայի և Միացյալ Նահանգների սահմանին:

Աղբյուրը՝ tert.am