Լրահոս

14.07.2011 15:33


ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում կքննարկվի ԼՂ հիմնահարցը

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում կքննարկվի ԼՂ հիմնահարցը

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում սպասվում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի ընդունումը։

Ինչպես փոխանցում է «AZE.az» կայքը, ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի ժամանակ քննարկում կլինի հայ–ադրբեջանական և ղարաբաղաադրբեջանական հակամարտությունների շուրջ։ Քննարկմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան։

«Հայ–ադրբեջանական և ղարաբաղաադրբեջանական հարցերի շուրջ քննարկումները տեղի կունենան աշնանային և ձմեռային նստաշրջանների ընթացքում։ Քննարկումների արդյունքում սպասվում է բանաձևի ընդունում»,–ասել է Մուրադովան։

Այս խորագրի վերջին նյութերը