Կարծիք

23.12.2021 12:38


Գռզոյի համար 200 հազար դոլարից էժան մեքենաները է՞շ են

Գռզոյի համար 200 հազար դոլարից էժան մեքենաները է՞շ են

ԱԺ քայլիստ պատգամավոր, Նիկոլի սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն մեկնաբանելով Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հարցադրումը, թե ինչպե'ս կարելի էր 30 տոկոս աղքատ բնակչություն ունեցող երկրի ԱԺ նախագահի համար 200 հազար դոլարանոց մեքենա գնել, պատասխանել է.«Ալեն Սիմոնյանն ի՞նչ կապ ունի, եթե ՀՀ-ում ԱԺ նախագահը պետք է էշով ման չգա...ԱԺ ղեկավարության մասին է խոսքը գնում, իհարկե պետք է ինչ-որ աստիճան որակով մեքենայով ման գա»...

Ստացվում է, ըստ Գռզոյի, 200 հազար դոլարից պակաս մեքենայով շրջողները էշ են քշում՝ էշով են ման գալիս...

Օրինակ՝ Ֆրանսիայի նախագահը և Հռոմի պապը, ստացվում է, իրենք էլ չիմանալով, էշով են ման գալիս...

Ի դեպ, եթե Գռզոն այդքան անհանգստանում է, ըստ ասեկոսեների, երկար տարիներ իրեն ծառայած Ալենի «պրեստիժի» համար, թող ինքն էլ այդ մեքենան գներ նրան...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը