Լրահոս

14.07.2011 15:34


Թուրքիայում «ֆուտբոլային ձերբակալությունները» շարունակվում են

Թուրքիայում «ֆուտբոլային ձերբակալությունները» շարունակվում են

Թուրքիայում ևս մի քանի ֆուտբոլային ակումբների ղեկավար անձինք են ձերբակալվել, որոնց կասկածում են պայմանավորված ֆուտբոլային հանդիպումներ կազմակերպելու մեջ։

Հուլիսի 14-ի առավոտյան ձերբակալվել են «Սիվասպոր» և «Կոնյասպոր» ֆուտբոլային ակումբների տեխնիկական տնօրեններ Յիլմազ Վուրալը և Ռզա Կալիմբայը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ձերբակալվել էին անցած տարվա չեմպիոն «Ֆեներբախչե» ֆուտբոլային ակումբի նախագահը, «Տրապիզոնսպոր» ակումբի նախագահը, Թուրքիայի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի մենեջեր Լևենտ Քիզիլը, «Անակարագյուջու» ակումբի մենեջերը, թիմի դարպասապահը և այլոք։ Հետաքննության ընթացքում ձերբակալված մենեջերների, տնօրենների, ֆուտբոլիստների թիվը  հասել է մոտավորապես 26–ի։

Այս խորագրի վերջին նյութերը