Կարծիք

23.12.2021 00:21


Երևանում արտահերթ ընտրությունները պարտադիր են․ ոչ լեգիտիմության հերթական օղակը

Երևանում արտահերթ ընտրությունները պարտադիր են․ ոչ լեգիտիմության հերթական օղակը

Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնում ինձ համար անընդունելի էր ու ոչ լեգիտիմ, քանզի նա սևերի ու սպիտակների բաժանեց մեր հանրությանը (թերևս Նիկոլ Փաշինյանի ցուցումով)։ Բայց իմ այդ կարծիքը չէին կիսում հեղափոխական էյֆորիայի տակ գտնվող ընտրողները, և Մարությանը 2018–ին հսկայական քվեներ ստացավ։

Ժանրի կանոնների համաձայն՝ հիմա Մարությանն է «սև» որակումը ստանում «հեղափոխական տրիբունալի» կողմից ու հեռացվում քաղաքապետի պաշտոնից։ Նրա փոխարեն նշանակվել է մեկը, ում երևանցիների 99,99999999․․․․ տոկոսը չի ճանաչում։

Անկախ իմ ու մյուսների ունեցած տեսակետից՝ Մարությանը ֆորմալ լեգիտիմություն էր ապահովում մայրաքաղաքի կառավարման համակարգում՝ հաշվի առնելով ընտրական քվեները։ Նրա հեռացումը նշանակում է, որ մենք հիմա ունենք ոչ լեգիտիմ քաղաքապետ։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ Երևանում պետք է տեղի ունենան ավագանու արտահերթ ընտրություններ։

Կգնա՞ Փաշինյանն արտահերթի, թե՞ տեսնելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ կվախենա։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը