Աշխարհ

22.12.2021 15:15


Մոսկվան տեղեկացրել է Անկարային, որ հավանություն չի տալիս Դուդաևի պատվին այգու անվանակոչմանը Թուրքիայում. Պեսկով

Մոսկվան տեղեկացրել է Անկարային, որ հավանություն չի տալիս Դուդաևի պատվին այգու անվանակոչմանը Թուրքիայում. Պեսկով

Ռուսաստանը դիվանագիտական ուղիներով տեղեկացրել է Թուրքիային, որ հավանություն չի տալիս թուրքական քաղաքներից մեկում գտնվող այգին Դուդաևի պատվին անվանակոչելու հանգամանքը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովի կարծիքով՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի արձագանքը այգին անվանակոչելուն էմոցիոնալ էր, սակայն լիովին բացատրելի:

«Դա ռուսական շրջանի ղեկավարի բավականին զգացմունքային, սակայն բացատրելի արձագանք է, քանի որ այդ շրջանը մի քանի պատերազմներ է վերապրել, որոնք սադրել և սկսել էին ահաբեկիչները, որոնք փորձում էին վերահսկողության սահմանել ՌԴ-ի այդ տարածաշրջանում»,-ասել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ ահաբեկիչներից մեկը, որը դա արել էր և ինչ-որ ժամանակ նրանց առաջնորդն է եղել, Ջոխար Դուդաևն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեչնիայի ղեկավարն այգու անվանակոչության մեջ սպառնալիք էր տեսել Ռուսաստանի հետ հարաբերություններին և առաջարկել ի պատասխան Գրոզնիում հավերժացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադրի անունը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը