Լրահոս

14.07.2011 14:05


Մանվել Ղումաշյան. «Մինսկի խմբի համանախագահները կանեն ամեն ինչ, որ մինչև տարեվերջ ղարաբաղյան հարցով փաստաթուղթ ստորագրվի»

Մանվել Ղումաշյան. «Մինսկի խմբի համանախագահները կանեն ամեն ինչ, որ մինչև տարեվերջ ղարաբաղյան հարցով փաստաթուղթ ստորագրվի»

Հուլիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  անդրադառնալով ղարաբաղյան հարցի հետ կապված բուռն քննարկումներին ու գործընթացներին՝ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի փոխնախագահ Մանվել Ղումաշյանն ասել է.

–Այս ամենը խոսում է միջազգային հանրության ճնշման ուժեղացման մասին, ինչը առաջին հերթին ուղղված է Ադրբեջանի դեմ։

Թե ինչ առաջընթաց կլինի մոտ ապագայում, Ղումաշյանը դժվարացել է ասել։ Փաստաթղթի ստորագրման  որևէ ժամկետ նույնպես Ղումաշյանը դժվարացավ  նշել, սակայն ընդգծեց, որ թեև այս հարցում շատ բան կախված է Ադրբեջանի դիրքորոշումից, այնուամենայնիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կանեն ամեն ինչ, որ մինչև տարեվերջ ղարաբաղյան հարցով փաստաթուղթ ստորագրվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը