Տրանսպորտի և կապի նախարարը գլխավորում է այս տարվա երկրորդ եռամսյակի սև ցուցակը
Այսօրվա ասուլիսում «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ–ի նախագահ Շուշան Դոյդոյանը ներկայացրել է 2011թ. երկրորդ եռամսյակի սև ցուցակում հայտնված անձանց, ովքեր չեն պատասխանել ներկայացրած հարցումներին։
Սև ցուցակը գլխավորում է տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը։ Նրան հաջորդում են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, «Համալսարանականներ» համատիրության նախագահ Արմեն Թադևոսյանը, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը և «Հայփոստ» ՓԲԸ–ի նախկին գործադիր տնօրեն Արման Խաչատուրյան։
Բանախոսը նաև նշել է, որ եթե իրենք սև ցուցակը կազմեին սահմանված ժամկետի խախտման հիման վրա, ապա այն ավելի ընդգրկուն կլիներ։ Նա հավելել է, որ այս տարվա երկրորդ եռամսյակի սև ցուցակը կազմվել է այն մարմիններից, որոնք ընդհանրապես հարցումներին չեն պատասխանել։

7or.am