Լրահոս

14.07.2011 13:56


Կառավարման փորձագետ. «Ամենաընտի՛ր մարդն էլ գա, գրեթե ոչ մի բան չի կարող անել»

Կառավարման փորձագետ. «Ամենաընտի՛ր մարդն էլ գա, գրեթե ոչ մի բան չի կարող անել»

Մեկնաբանելով հատկապես վերջին շրջանում պետական, ինչպես նաև քաղաքական առումով կարևոր համակարգերում իշխանության կողմից իրականացվող սերնդափոխությունը, հին կադրերին երիտասարդ և հաճախ անփորձներով փոխարինելը՝ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը «7օր»–ին ասել է.

Մեզ մոտ այնպիսի պետական կառավարման համակարգ է, և այնպիսի ժառանգություն ենք հավաքել անկախության այս 20 տարվա ընթացքում, որ ամենաընտի՛ր մարդն էլ գա, գրեթե ոչ մի բան չի կարող անել։ Համենայնդեպս, որակական ոչ մի փոփոխություն չի կարող անել։

Կառավարման փորձագետն ընդգծել է, որ եթե համակարգն անգամ ամենաընտրյալ մարդուն թույլ չի տալիս դրսևորվել և փոփոխություններ անել, գնահատել՝ ինչ մարդկանցով են փոխարինվում, միևնույն է, անիմաստ է։

Հ. Մեսրոբյանը կարծում է, որ այս սերնդափոխությունն ավելի շատ ուղղված է դեպի դուրս՝ ցույց տալու, որ իրենք շատ կարկառուն անտիպատիկ մարդկանցից արտաքնապես ուզում են ազատվել։

–Միջազգային ոլորտում, այնուամենայնիվ, պահանջվում է որոշակի կրթվածություն, որոշակի մակարդակ և այլն։ Ուզում են արտաքինը մի քիչ փոխել։ Պատկերավոր օրինակ բերեմ՝ կա շինություն, որն ունի կապիտալ վտանգավոր ճեղքվածքներ իր հիմքի և սյուների վրա, հիմա եվրոռեմոնտ են անում։ Արտաքնապես շատ սիրուն է։ Բայց համակարգն ինքը թույլ չի տա, որ նրանք ինչ–որ սահմաններից դուրս գան,–ավելացրել է կառավարման փորձագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը