ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը ՌԴ սահմաններին. Շոյգուն հայտնել է Արևելյան Եվրոպայի երկրներում 8000 ամերիկացի զինծառայողի տեղակայման մասին
ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմաններին, մոտ 8000 հոգանոց ամերիկյան ստորաբաժանումներ տեղակայված են Արևելյան Եվրոպայում, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նախարարն այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ժամանակ։
«Աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակի սրումը շարունակվում է: Ռուսաստանի արևմտյան և արևելյան սահմաններին լարվածությունն աճում է: Միացյալ Նահանգներն ավելացնում է իր առաջապահ ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմաններին: Արևելյան Եվրոպայի երկրներում ռոտացիոն հիմունքներով տեղակայված են ամերիկյան ստորաբաժանումներ՝ ընդհանուր մոտ ութ հազար զինծառայող»,-ասել է Շոյգուն:

Աղբյուրը՝ tert.am