Լրահոս

14.07.2011 13:55


«Ստատուս քվոն» շահավետ է Ադրբեջանի՞ համար

«Ստատուս քվոն» շահավետ է Ադրբեջանի՞ համար

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի փոխնախագահ Մանվել Ղումաշյանն անդրադարձել է ղարաբաղյան հարցին, բանակցությունների ներկա փուլին ու հեռանկարներին։

Ղումաշյանը կարծիք է հայտնել, թե այսօրվա «ստատուս քվոն» շահեկան է Ադրբեջանի համար, ավելի ճիշտ՝ Իլհամ Ալիևի, որովհետև «ստատուս քվոյի» ցանկացած փոփոխություն, նույնիսկ դրական Ադրբեջանի համար, սպառնում է ալիևյան կլանին։ Մադրիդյան սկզբունքներն էլ Ադրբեջանը դիտմամբ չի ստորագրում։

Նույն տրամաբանությամբ էլ Ղումաշյանը մեկնաբանել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի առաջարկությունը խաղաղության պայմանագրի ստորագրմանն անցնելու վերաբերյալ։ «Մամեդյարովը դիտմամբ է խոսում խաղաղության պայմանագրի մասին, որպեսզի շրջանցի մադրիդյան սկզբունքները»,–նշել է Ղումաշյանը։

Հարցին, թե ակնկալվու՞մ է արդյոք ճանապարհային քարտեզի ստորագրում, Ղումաշյանն ասել է, թե մոտ ապագայում նման բան ինքը չի ակնկալում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը