Լրահոս

14.07.2011 13:49


Սև ցուցակներ՝ ըստ կառույցների

Սև ցուցակներ՝ ըստ կառույցների

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ–ի նախագահ Շուշան Դոյդոյանը ներկայացրել է  իրենց կազմակերպության անցկացրած դիտարկումներում առանձնացված բոլոր սև ցուցակների արդյունքները` սկսած 2003թ., երբ ուժի մեջ է մտել տեղեկատվության ազատության մասին օրենքը,

Ըստ այդ արդյունքների՝ սև ցուցակում նախարարներ հայտվել են 39 անգամ։ Այս ցուցանիշով ամենավատ արդյունքը Առողջապահության նախարարությանն է, որը սև ցուցակում է հայտնվել 8 անգամ։ Նրան հաջորդում է Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ 6 անգամ, Բնապահպանության նախարարությունը՝ 5 անգամ, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ 4 անգամ, ԱԻՆ–ը՝ 3 անգամ, ԿԳՆ–ը և ՊՆ–ը՝ 2–ական անգամ։

Սև ցուցակում մարզպետարանները հայտնվել են 21 անգամ։ Առաջին տեղում է Արարատի մարզպետարանը՝ 5 անգամ, այնուհետև գալիս են Շիրակի և Գեղարքունիքի մարզպետարանները՝ 4–ական անգամ, Լոռու մարզպետարանը՝ 2 անգամ։ Հետաքրքրական է, որ Կոտայքի մարզպետարանը միակ կառույցն է, որը երբեք չի հայտնվել սև ցուցակում։

Քաղաքապետները սև ցուցակում հայտնվել են 41 անգամ։ Այդ ցուցակը 7–ական անգամով գլխավորում են Երևանի և Արմավիրի քաղաքապետարանները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը