«Շիրակ կենտրոնը» տեսաձայնագրելու է Գյումրիում բնակբաշխման վիճակահանությունների ողջ ընթացքը
Աղետի գոտում նախորդ տարիներին իրականացված բնակբաշխման փորձը հաշվի առնելով կարելի է ասել, որ ոչ պակաս կոռուպցիոն ռիսկեր է պարունակում բնակարանների հատկացման փուլը: Պատճառը պարզ և միանգամայն հասկանալի է. յուրաքանչյուր ընտանիք էլ կնախընտրեր բնակվել ցանկալի` հիմնականում 2-րդ կամ 3-րդ հարկի հարավային պատուհաններով բնակարաններից որևէ մեկում:
Նույնիսկ 2010 թվականին, երբ բնակարանները հատկացվեցին հրապարակային վիճակահանություններով, բազմաթիվ անօթևան ընտանիքների մոտ առկա էր մտահոգություն դրանց արդարացի ընթացքի վերաբերյալ: Նրանք կասկածում էին, որ ոչ բոլոր բնակարաններն են վիճակահանությամբ բաշխվում: Կարելի է հասկանալ անօթևան ընտանիքների մտավախությունը. 22 տարի շարունակ ծայրահեղ ծանր պայմաններում ապրելով տնակներում, նրանք իրենց մաշկի վրա են զգացել բազում անարդարություններ, ինչպես ասում են` «Աչքը տեսածից է վախենում»:
Նման մտավախություններն առավել ևս ներկա փուլում են առկա բնակարան ստանալու հավակնորդ ընտանիքների շրջանում, քանի որ ի տարբերություն 2010 թ.-ի` ընթացիկ տարում Գյումրիում երկրաշարժից անօթևան ընտանիքների համար բնակելի շենքերը կառուցվել են երկու տարբեր ` Մուշ-2 և Անի թաղամասերում: Իսկ շահառուների մեծ մասը ձգտում են բնակարաններ ստանալ Անի թաղամասից, քանի որ այն առավել հին և կայացած թաղամաս է, համեմատաբար ավելի մոտ է քաղաքին և ունի կենսապահովման պայմաններ:
Բազմաթիվ անօթևաններ, վերջերս այցելելով մեր գրասենյակ, իրենց մտահոգություններն են հայտնել, թե իբր Անի թաղամասում շահագործման հանձնվելիք բնակարանների տերերն արդեն իսկ հայտնի են: Այդ մարդկանց պնդմամբ` շատ պաշտոնյաներ բնակարան ստանալու հավակնորդ իրենց հարազատներին և մերձավորներին խոստացել են միջամտել, որ նրանք բնակարաններ ստանան Անի թաղամասից:
Ավելացնենք, որ 2011 թ. Գյումրիումշահագործմանէհանձնվելու 1756 բնակարան, որիցՄուշ-2 թաղամասում 33 բնակելիշենք` 1544 բնակարանով, իսկ Անիթաղամասում 5 բնակելիշենք` 212 բնակարանով, այդթվում` 1 սենյականոց` 640 բնակարան, 2 սենյականոց` 528 բնակարան, 3 սենյականոց` 464 և 4 սենյականոց` 124 բնակարան: Անի թաղամասում 4 սենյականոց բնակարաններ չեն կառուցվել:
Կարծում ենք` շատերը մեզ համակարծիք կլինեն, որ պետական ու տարածքային նմանատիպ լայնամաշտաբ ծրագրերում հասարակական մասնակցության և առավելագույն հրապարակայնության ապահովումը լավագույն նախապայմաններից մեկն է դրանցում կոռուպցիոն դրսևորումների բացառման կամ առավելագույնս նվազեցման համար: Ուստի բնակբաշխման վիճակահանություններում արդարություն և օրինականություն ապահովելու, շահառուների մեջ առկա մտավախությունը փարատելու և գործընթացի նկատմամբ վստահություն ներշնչելու նպատակով «Շիրակ կենտրոնը» ՀՀ քաղաքաշինության նախարարությանն առաջարկել է բնակարանների բաշխման վիճակահանությունների կարգը փոփոխել, դրանք կազմակերպել հետևյալ տարբերակներից մեկով:
Ի տարբերություն նախորդ տարվա` բնակարանները վիճակահանություններով բաշխել ոչ թե շենք առ շենք, այլ երկու թաղամասում կառուցված շենքերը միասին` ըստ սենյակների թվի` 1 սենայականոցները միասին, երկուսները միասին և այդպես շարունակ: Անշուշտ, մեկ վիճակահանության ընթացքում ավելի քան 600 բնակարանների վիճակահանությունների կազմակերպումը տեխնիկապես դժվար, աշխատատար և երկարաժամկետ գործընթաց կլինի: Ուստի կարելի է մեկ այլ սկզբունք ևս կիրառել: Այն է` Անի թաղամասում կառուցվելիք մեկ, երկու և երեք սենյականոց բնակարանները համամասնորեն բաշխել ու անցկացնել 5 վիճակահանություն և յուրաքանչյուրում Մուշ-2-ի մի քանի շենքերի բնակարանների հետ միասին բաժանել Անի թաղամասում կառուցված 5 շենքերից մեկի բնակարանները:
Շիրակ կենտրոնն» իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու, որ բնակարանների բաշխման վիճակահանություններն ընթանան թափանցիկ, և այդ նպատակով սեփական տեխնիկական ու ֆինանսական միջոցներով նկարահանելու ու www.shirakcentre.org վեբ կայքում տեղադրելու է 2011 թվականին Գյումրիում բնակարանների բաշխման վիճակահանությունների ամբողջ ընթացքի տեսաձայնագրությունները:
«Շիրակ կենտրոնը» տեսաձայնագրելու է Գյումրիում բնակբաշխման վիճակահանությունների ողջ ընթացքը
Աղետի գոտում նախորդ տարիներին իրականացված բնակբաշխման փորձը հաշվի առնելով կարելի է ասել, որ ոչ պակաս կոռուպցիոն ռիսկեր է պարունակում բնակարանների հատկացման փուլը: Պատճառը պարզ և միանգամայն հասկանալի է. յուրաքանչյուր ընտանիք էլ կնախընտրեր բնակվել ցանկալի` հիմնականում 2-րդ կամ 3-րդ հարկի հարավային պատուհաններով բնակարաններից որևէ մեկում:
Նույնիսկ 2010 թվականին, երբ բնակարանները հատկացվեցին հրապարակային վիճակահանություններով, բազմաթիվ անօթևան ընտանիքների մոտ առկա էր մտահոգություն դրանց արդարացի ընթացքի վերաբերյալ: Նրանք կասկածում էին, որ ոչ բոլոր բնակարաններն են վիճակահանությամբ բաշխվում: Կարելի է հասկանալ անօթևան ընտանիքների մտավախությունը. 22 տարի շարունակ ծայրահեղ ծանր պայմաններում ապրելով տնակներում, նրանք իրենց մաշկի վրա են զգացել բազում անարդարություններ, ինչպես ասում են` «Աչքը տեսածից է վախենում»:
Նման մտավախություններն առավել ևս ներկա փուլում են առկա բնակարան ստանալու հավակնորդ ընտանիքների շրջանում, քանի որ ի տարբերություն 2010 թ.-ի` ընթացիկ տարում Գյումրիում երկրաշարժից անօթևան ընտանիքների համար բնակելի շենքերը կառուցվել են երկու տարբեր ` Մուշ-2 և Անի թաղամասերում: Իսկ շահառուների մեծ մասը ձգտում են բնակարաններ ստանալ Անի թաղամասից, քանի որ այն առավել հին և կայացած թաղամաս է, համեմատաբար ավելի մոտ է քաղաքին և ունի կենսապահովման պայմաններ:
Բազմաթիվ անօթևաններ, վերջերս այցելելով մեր գրասենյակ, իրենց մտահոգություններն են հայտնել, թե իբր Անի թաղամասում շահագործման հանձնվելիք բնակարանների տերերն արդեն իսկ հայտնի են: Այդ մարդկանց պնդմամբ` շատ պաշտոնյաներ բնակարան ստանալու հավակնորդ իրենց հարազատներին և մերձավորներին խոստացել են միջամտել, որ նրանք բնակարաններ ստանան Անի թաղամասից:
Ավելացնենք, որ 2011 թ. Գյումրիում շահագործման է հանձնվելու 1756 բնակարան, որից Մուշ-2 թաղամասում 33 բնակելի շենք` 1544 բնակարանով, իսկ Անի թաղամասում 5 բնակելի շենք` 212 բնակարանով, այդ թվում` 1 սենյականոց` 640 բնակարան, 2 սենյականոց` 528 բնակարան, 3 սենյականոց` 464 և 4 սենյականոց` 124 բնակարան: Անի թաղամասում 4 սենյականոց բնակարաններ չեն կառուցվել:
Կարծում ենք` շատերը մեզ համակարծիք կլինեն, որ պետական ու տարածքային նմանատիպ լայնամաշտաբ ծրագրերում հասարակական մասնակցության և առավելագույն հրապարակայնության ապահովումը լավագույն նախապայմաններից մեկն է դրանցում կոռուպցիոն դրսևորումների բացառման կամ առավելագույնս նվազեցման համար: Ուստի բնակբաշխման վիճակահանություններում արդարություն և օրինականություն ապահովելու, շահառուների մեջ առկա մտավախությունը փարատելու և գործընթացի նկատմամբ վստահություն ներշնչելու նպատակով «Շիրակ կենտրոնը» ՀՀ քաղաքաշինության նախարարությանն առաջարկել է բնակարանների բաշխման վիճակահանությունների կարգը փոփոխել, դրանք կազմակերպել հետևյալ տարբերակներից մեկով:
Ի տարբերություն նախորդ տարվա` բնակարանները վիճակահանություններով բաշխել ոչ թե շենք առ շենք, այլ երկու թաղամասում կառուցված շենքերը միասին` ըստ սենյակների թվի` 1 սենայականոցները միասին, երկուսները միասին և այդպես շարունակ: Անշուշտ, մեկ վիճակահանության ընթացքում ավելի քան 600 բնակարանների վիճակահանությունների կազմակերպումը տեխնիկապես դժվար, աշխատատար և երկարաժամկետ գործընթաց կլինի: Ուստի կարելի է մեկ այլ սկզբունք ևս կիրառել: Այն է` Անի թաղամասում կառուցվելիք մեկ, երկու և երեք սենյականոց բնակարանները համամասնորեն բաշխել ու անցկացնել 5 վիճակահանություն և յուրաքանչյուրում Մուշ-2-ի մի քանի շենքերի բնակարանների հետ միասին բաժանել Անի թաղամասում կառուցված 5 շենքերից մեկի բնակարանները:
Շիրակ կենտրոնն» իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու, որ բնակարանների բաշխման վիճակահանություններն ընթանան թափանցիկ, և այդ նպատակով սեփական տեխնիկական ու ֆինանսական միջոցներով նկարահանելու ու www.shirakcentre.org վեբ կայքում տեղադրելու է 2011 թվականին Գյումրիում բնակարանների բաշխման վիճակահանությունների ամբողջ ընթացքի տեսաձայնագրությունները:
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան
Գյումրի