Լրահոս

14.07.2011 12:28


Հայաստանին պարտադրած պատերազմի արդյունքում ապաստան է տրամադրվել տասնյակ հազարավոր հայ փախստական երեխաների

Ս.թ. հուլիսի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գերմանիայի ԱԳ նախարարի նախագահությամբ տեղի են ունեցել «Երեխաները և զինված հակամարտությունները» խորագրով քննարկումներ, որոնց ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և 5 տասնյակ երկրների, այդ թվում Հայաստանի պատվիրակությունը, որը դրական է գնահատել է Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի համապատասխան զեկույցը, ուր ուշադրությունը սևեռվում է հակամարտությունների ընթացքում դպրոցների և հիվանդանոցների նկատմամբ ուժի և դրա սպառնալիքի կիրառման անընդունելիությանը:

ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում նշել է, որ քննարկման թեման Հայաստանի համար ոչ միայն ծանրագույն հումանիտար խնդիր է այլ նաև մեծագույն անվտանգության հարց:

Նա  ներկաներին հիշեցրել է, որ դեռևս 90-ականների սկզբին Հայաստանին պարտադրած պատերազմի արդյունքում երկիրն ապաստան է տրամադրել տասնյակ հազարավոր հայ փախստական երեխաների, որոնց նկատմամբ կիրառվել է բիրտ  ուժ, իսկ նրանց հիվանդանոցները, մանկապարտեզները և դպրոցներն ագրեսորի կողմից ենթարկվել են կանոնավոր հրետանակոծման ու հրթիռակոծման:

Դեսպանը հավելել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է մշտապես իր ուշադրության կենտրոնում պահի երեխաների նկատմամբ հանցագործություններ ու ոտնձգություններ կատարողներինª նրանց հանդեպ կիրառելով պատժամիջոցներ:

Այս խորագրի վերջին նյութերը