Աշխարհ

20.12.2021 18:12


Գերմանիայում առաջին անգամ ֆուտբոլային հանդիպում են չեղարկել ռասիզմի պատճառով

Գերմանիայում առաջին անգամ ֆուտբոլային հանդիպում են չեղարկել ռասիզմի պատճառով

Գերմանական երրորդ լիգայի 20-րդ տուրի՝ «Դույսբուրգի» և «Օսնաբրյուկի» դեմ խաղը դադարեցվել է, իսկ հետո չեղարկվել: Թիմերը խաղադաշտում ընդհանուր առմամբ 35 րոպե են անցկացրել, բայց հետո հյուրերի հարձակվող Աարոն Օպոկուի հասցեին հնչած վիրավորանքների պատճառով խաղը դադարեցվել է:

Ծագումով գանացի 28-ամյա ֆուտբոլիստի հասցեին բղավոցներ են հնչեցրել, որոնք նման են եղել կապիկի ձայների: Հանդիպման գլխավոր մրցավարը նախ դադարեցրել է խաղը, ապա կես ժամ անց որոշել է չեղարկել այն: «Դույսբուրգը» հայտնել է, որ խաղն ավարտվել է, քանի որ «Օսնաբրյուկն» այլևս չի կարողացել շարունակել խաղը: Սա առաջին դեպքն է, որ Գերմանիայում ռասիզմի պատճառով ֆուտբոլային խաղ է չեղարկվում:

«Օսնաբրյուկը» մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում, «Դույսբուրգը» 17 միավորով 18-րդ տեղում է:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը