Լրահոս

14.07.2011 11:42


ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի թեկնածության հարցը

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել է  ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի թեկնածության հարցը

Հուլիսի 14–ին ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել է  ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջադրված  Ջոն Հեֆերնի թեկնածությունը։ Հեֆերնն ասել է, որ 1915թ. տեղի է ունեցել 1,5 մլն հայերի զանգվածային սպանություն։ Նա խուսափել է ցեղասպանություն բառից։ Իր հերթին Նյու Ջերսի նահանգից դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսն ընդգծել է, որ դժվար է դիվանագետներ ուղարկել մի երկիր, որտեղ նրանք այցելում են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, սակայն չեն արտասանում ցեղասպանություն բառը։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որը նման գործողությունները բնութագրում է որպես ցեղասպանություն, սակայն իրենք կամք չունենք դա ցեղասպանություն անվանել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաշինգտոնում Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը ամերիկացի սենատորներին կոչ էր արել պարզել, թե Հեֆերնն ի՞նչ դիրքորոշում ունի հայոց ցեղասպանության, ղարաբաղյան հակամարտության, հայ–ամերիկյան հարաբերությունների մասին, քանի որ այդ հարցերին նրա պատասխանների հիման վրա ԱՄՆ–ում հայկական համայքնը պետք է իր կարծիքն արտահայտի՝ Հեֆերնը կարո՞ղ է ամերիկյան արժեքները ներկայացնել Հայաստանում։

Հեֆերնը փոխարինելու է գալիս ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը