Չինաստանի ամենատարեց բնակչուհին մահացել է 135 տարեկանում
Չինուհի Ալիմիհան Սեյթին մահացել է 135 տարեկանում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին:
Աղբյուրի տվյալներով՝ Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզի Կաշգար շրջանում բնակվող քաղաքացին բավականին կատիվ կյանքով է ապրել: Նա զբաղվել է տնային տնտեսությամբ, գործերից գլուխ է հանել գործնականում առանց ուրիշների օգնության, կանոնավոր զբոսանքներ է կատարել և անկախ պատկառելի տարիքից՝ օգնել է թոռներին ծոռներին պահելու հարցում:
Կումուշերիկ համայնքը, որտեղ բնակվել է Ալիմիհան Սեյտին, Չինաստանում հայտնի է որպես երկարակյացների գյուղ: Այնտեղ բավականին մեծ թվով 90-անց բնակիչներ կան: Իշխանությունները ջանում են պահպանել համայնքում երկարակյաց բնակիչների մեծ թիվը: Դրա համար նրանք կանոնավոր կերպով անվճար բուժզննություն են կազմակերպում նրանց համար:

Աղբյուրը՝ tert.am