Լրահոս

14.07.2011 10:17


Ադրբեջանի ԱԳՆ արձագանքել է ՀՀ նախագահի` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերվող հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ արձագանքել է ՀՀ նախագահի` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերվող հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլhան Պոլուխովը արձագանքել է Լեռնային Ղարաբաղի ապագա հնարավոր կարգավիճակի մասին օրերս ՀՀ նախագահի արած հայտարարությանը։ Սերժ Սարգսյանն ասել էր, թե Լեռնային Ղարաբաղը կարող է ստանալ միջանկյալ կարգավիճակ, որը կճանաչվի միջազգային մակարդակով, մինչև մի քանի տարի անց ենթադրվող համապատասխան հանրաքվե անցկացնելը։

Արձագանքելով ՀՀ նախագահի այդ հայտարարությանը՝ Ադրեբջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է.

–Միջանկյալ կարգավիճակը, որը ճանաչվում է միջազգային հանրության կողմից, չի համապատասխանում միջազգային հարաբերությունների տերմինաբանությանը։ Եթե ապագայում Լեռնային Ղարաբաղին շնորհվի որևէ կարգավիճակ, ապա այն կլինի միայն միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի սահմանների շրջանակներում։

Այս խորագրի վերջին նյութերը