Լրահոս

14.07.2011 10:17


Քադաֆիի զորքերը ապստամբների համար առանցքային նշանակություն ունեցող քաղաք են գրավել

Քադաֆիի զորքերը ապստամբների համար  առանցքային նշանակություն ունեցող քաղաք են գրավել

Ինչպես հայտնում  է «Ռոյթերս» գործակալությունը, երեկ կեսoրին Լիբիայի  կառավարական զորքերը  ապստամբներից գրավել են Կալիշ փոքր քաղաքը, որը  տեղակայված է Արևմտյան լեռների հարավում։

Ընդդիմության ներկայացուցչի  խոսքերով՝ Քադաֆիին հավատարիմ զորքերը քաղաքի վրա հարձակվել են արևելքից և շարունակական պայքարից հետո ամբողջությամբ գրավել են այն։

–Հիմա մենք մեր  մեքենաներն ենք  լիցքավորում, լրացուցիչ զինամթերք ենք ավելացնում, և տա Աստված՝ վերադարձնենք քաղաքը,–ասել է ապստամբներից մեկը։

Կալիշը Արևմտյան լեռներում աջակիցների  գլախավոր  հենակետ հմարվող Գարյան քաղաքի ճանապարհին է։

Գարյանից Տրիպոլի խճուղով ընդամենը մեկ ժամվա ճանապարհ է։

Ապստամբները Կալիշը գրավել էին ընադմենը մեկ շաբաթ առաջ՝ հուլիս 6–ին, շուրջ 6 ժամ տևած մարտում։

Այս խորագրի վերջին նյութերը